«Հրապարակ»․ Հռոմի պապը, արքայազն Չարլզը կուզենային ՀՀ նախագահի աթոռին տեսնել Արմեն Սարգսյանին

Երեկ ավելի ու ավելի մեծ շրջանակ էր քննարկում Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում։ Նա ոչ միայն հիմնականում համապատասխանում է Սերժ Սարգսյանի՝ նախօրեին հնչեցրած չափանիշներին, այլեւ բավականին կապեր ունի դրսի աշխարհում, եւ, ըստ որոշ լուրերի, այդ կապերն արդեն սկսել են «աշխատել» իր օգտին։

Նրանց թվում են Ղազախստանի նախագահն ու նրա դուստրը, Հռոմի պապը, արքայազն Չարլզը, որոնք կուզենային ՀՀ նախագահի աթոռին տեսնել Արմեն Սարգսյանին։ Նրա առաջադրմանը միայն մի բան է խանգարում․ ըստ Սահմանադրության 124-րդ հոդվածի՝ «Հանրապետության նախագահը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ», մինչդեռ Հայաստանում քաղաքականապես ակտիվ յուրաքանչյուր անձ գիտի, որ Արմեն Սարգսյանը նաեւ հաջողակ բիզնեսմեն է։ Բայց դե՝ մեզանում օրենքը շրջանցելը եւ Սահմանադրության ոտնահարմամբ նախագահ ընտրելը նոր երեւույթ չէ՝ այս անգամ էլ կանեն։

Մեկնաբանություն
X