Հայաստանում սղաճը 2017-ին կազմել է 2,6%

Եվրասիական հնգյակում անցած տարի սղաճը չի գերազանցել այն սահմանաչափը, որը նշված է ԵԱՏՄ Համաձայնագրում: Հատկապես ցածր է եղել սղաճը Հայաստանում եւ Ռուսաստանում, կազմելով համապատասխանաբար`2,6% եւ 2,5%: ԵԱՏՄ անդամ պետություններից Բելառուսում, Ղազախստանում եւ Ռուսաստանում սպառողական ապրանքների գների աճը համեմատաբար դանդաղել է:

Այդպիսով, այն գտնվում է մակրոտնտեսական կայունության վիճակում: Հայաստանում եւ Ղրղզստանում դեֆլյացիան փոխարկվել է կայուն եւ դանդաղ գնաճով, ինչը պայմանավորված է տնտեսական ակտիվության վերականգնմամբ եւ ներքին շուկայում պահանջարկի աճով: Այսպես, ԵԱՏՄ-ում սղաճը ունեցել է հետեւյալ պատկերը 2017-ի համար. Հայաստան` –2,6%, Բելառուս` –4,6%. Ղազախստան` –7,1% Ղրղզստան`–3,7% եւ Ռուսաստան` –2,5%: 2017-ի համար սղաճի շեմը կազմել է 7,5%:

Մեկնաբանություն
X