Նաղդալյանը՝ իր և Արփինե Հովհաննիսյանի միջև եղած «հակասությունների» մասին

ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար, այժմ արդեն նախկին անդամ Հերմինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽվ պատվիրակության կազմից իր հեռացմանը։ Նշենք, որ նրան փոխարինել է ՀՀԿ-ական մեկ այլ կին պատգամավոր՝ Կարինե Աճեմյանը։

Նա իր հեռանալը պատվիրակության կազմից այսպես բացատրեց․ «Դեռ այս խորհրդարանի ստարտի ժամանակ, երբ խորհրդարանն ընտրվեց, մեր պայմանավորվածությունը խորհրդարանի ղեկավարության և ՀՀ նախագահի հետ եղել է այսպիսին, որ քանի որ նոր պատվիրակություն է, և պատիրակության մեջ կան նոր մարդիկ, անհրաժեշտ է, որ փորձառուները մի փոքր ավելի երկար աշխատեն։ Սա նախատեսված է նաև ԵԽԽՎ կանոնակարգով։ Եթե որևէ մեկը ձեզանից կարդացել է կամ ծանոթ է կանոնակարգին, կամ եթե որևէ մեկը ծանոթ է ավանդույթներին, որ կա Եվրոպայի խորհրդում, կամ, ասենք, գիտեն, որ Եվրոպայի խուրհուրդը Բրյուսելում չէ, այլ Ստրասբուրգում է, ուրեմն կիմանան, որ ընդհանրապես գոյություն ունի կարգ այսպիսի, որ յուրաքանչյուր երկրում, որտեղ նոր խորհրդարան է ձևավորվում, վեց ամսով հնարավորություն կա, որպեսզի հին պատվիրակությունը կամ հին պատիրակության կազմից որոշ մարդիկ շարունակեն իրենց աշխատանքը»։

Անդրադառնալով իր և պատվիրակության նոր ղեկավար Արփինե Հովհաննիսյանի «լարված հարաբերություններին ու հակասությանը», ինչի մասին գրել էր մամուլը, Նաղդալյանն ասաց․ «Ես հնարավոր բաների մասին խոսելու որևէ նախասիրություն չունեմ, որևէ մեկի հետ ընդհանրապես հակասություն չունեմ։ Ես ընդհանրապես այն մարդկանցից չեմ, ովքեր անձնական և այլ տիպի հարաբերությունները բերում են ախատանքային դաշտ, ղեկավարվում են նախասիրություններով կամ, ինչպես ինչ-որ մեկը գրել էր՝ «պրիյազնիով» կամ «նեպրիյազնիով»։ Ես այստեղ գալիս եմ աշխատանքի և աշխատում եմ, ու կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրին պետք է գնահատել մեր աշխատանքի որակով»։

Մեկնաբանություն
X