Հայրենասիրությունը սեքսի պես է

Շուշան Պետրոսյանը, կարծես թե, Ազգային ժողովի «ռազմահայրանասիրական» հատուկ հանձնաժողովի նախագահը լինի։ Նշանակություն չունի, թե պառլամենտում ինչ հարց է քննարկվում, միևնույնն է, Շուշան Պետրոսյանը թքած ունի բոլոր օրենսդրական նախաձեռնությունների վրա՝ ամեն անգամ ԱԺ բարձր ամբիոնը փոխակերպելով հայրենասիրական բոցաշունչ ասմունքի բեմահարթակի։ Ինչ-որ մեկն այդ կնոջը պետք է հիշեցնի, որ Ազգային ժողովը ասմունքի կենտրոն չէ, լղոզված պաթոսային տեքստեր արատասանելու հարթակ չէ։

Նա պետք է հասկանա, որ հայրենասիրությունը սեքսի նման է, այսինքն՝ խիստ անձնական և չի կարելի դրա մասին ամեն վայրկյան բարձրաձայնել՝ բռնաբարելով մարդկանց գլուխները: Մարդիկ չեն պատմում, չէ՞, թե ինչ են անում վերելակի մեջ, սկայպով, մեքենայի ետևի նստատեղին, մանկական երկաթուղում, իսկ ինչու՞ են հայրենիքի նկատմամբ սերը դարձնում օրվա ծամոն՝ արժեզրկելով ու ոչնչացնելով այն։ Հայրենասիրությունը առանց իրավագիտակցության զգացմունքային խաբկանք է: Հենց սա է խնդիրը, որ Շուշան Պետրոսյանի նմանները չունեն իրավագիտակցություն և գաղափարական հասունություն։ Նրանք հայրենասիրությունը ընկալում են միայն թրաշ պահած Արցախում կռվելով, կամ էլ քոչարի պարելով: Քաղաքացիական գիտակցության բացակայությունը հանգեցնում է փուչ հայրենասիրության, որն իր զավեշտականանությամբ ցնցում է Ազգային ժողովի պատերը։

Մեկնաբանություն
X