Վթարի հետևանքով մահացել է գեներալի 24-ամյա որդին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ հունվարի 16-ին, ժամը 06:04-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ավտոմեքենան վարել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ԶՈւ ԳՇ պետի՝ ավիացիայի և ՌԷՊ գծով տեղակալ, գեներալ լեյտենանտ Ստեփան Գալստյանի 24-ամյա որդին։ Վթարի հետևանքով նա մահացել է: Նրա հետ եղել է նաև ուղևոր, ով տեղափոխվել է հիվանդանոց։

Մեկնաբանություն
X