Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները թանկացել են

Տարեսկզբից Արցախում թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը,- գրում է «Արցախպրեսը»։ «Պրեմիում» տեսակի բենզինը 450 դրամից դարձել է 470 դրամ, «Ռեգուլար» տեսակինը՝ 430-450, իսկ դիզվառելիքի գինը 400 դրամից հասել է 460 դրամի:

Աղբյուրի հետ զրույցում՝ ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանն ասել է, որ այս թանկացումները պայմանավորված են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ: Խոսելով առաջիկայում սպասվող թանկացումների մասին՝ Գրիգորյանը նշել է, որ թանկացումներ հնարավոր են այն ապրանքատեսակների մասով, որոնք ներկրվում ԵԱՏՄ կազմում չներառված երկրներից:

Մեկնաբանություն
X