Եվրոյի առք-վաճառքի փոխարժեքը երեկվանից նվազել է

Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 9-ի դրությամբ․ տվյալները՝ rate.am-ի:

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 482 դրամ նվազագույն և 483 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 486 դրամ նվազագույն և 487 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մեկ եվրոն այսօր գնվում է 575 դրամ նվազագույն և 578 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 583 դրամ նվազագույն և 587 դրամ առավելագույն փոխարժեքով:

Նշենք, որ երեկ եվրոյի վաճառքի փոխարժեքը մոտեցել է 600-ի սահմանագծին և գնվում էր 598 առավելագույն փոխարժեքով:

Ռուսական ռուբլին գնվում է 8.25 դրամ նվազագույն և 8.43 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 8.56 դրամ նվազագույն և 8.70 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մեկնաբանություն
X