Քրիստոնեությունը առաջինը հայերը չեն ընդունել

«Առաջին քրիստոնյա ազգ», «առաջին քրիստոնյա ժողովուրդ» եզրույթները այնքան գայթակղիչ են, որ մարդիկ այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ հայերը որևէ կերպ չեն կարող լինել Քրիստոնեությունն առաջինը ընդունած ժողովուրդը։ Խնդիրն այն է, որ պետության կողմից պաշտոնական կրոնի ընդունման ակտը և կրոնի տարածումը ժողովրդի միջավայրում երկու տարբեր գործընթացներ են ու պարտադիր չէ, որ համաչափ զարգացում լինի։

Հասկանալի է, որ կրոնական շարժումը չի կարող մեկ օրում տարածվել ու արմատավորվել՝ հատկապես Մեծ Հայքի պես երկրում։ Բնական է, որ դա երկարաժամկետ ու շարունակական գործընթաց է և կարող է տասնամյակների ու հարյուրամյակների աստիճանական ընթացք ունենալ։

Եվ այսպես Հայ ժողովրդի միջավայրում Քրիստոնեության տարածման պրոցեսը շարունակվել է մի քանի հարյուրամյակ։ Եկեղեցին հայացվել է միայն 405 թ.-ից հետո, այբուբենի ստեղծումից և Աստվածաշնչի ու եկեղեցական հայրերի գրվածքների թարգմանությունից հետո։ Իսկ վերջնականապես ազգայնացվել է 8-րդ դարում Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի օրոք։

Հաշվի առնելով բոլոր այս փաստերը՝ հստակ ամրագրենք, որ հայերին վերագրվող առաջին քրիստոնյա ժողովուրդ եզրույթը կոպտագույն սխալ է։

Մեծ Հայքը Քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին պետությունն է, բայց՝ ոչ հայ ժողովուրդը, որի քրիստոնեացման գործընթացը տևել է մի քանի հարյուրամյակ:

Մեկնաբանություն
X