Ինչու՞ են հավատացյալները վիրավորվում

Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «վիրավորել հավատացյալների կրոնական զգացմունքերը» արտահայտությունը: Սա իսկապես անհեթեթ բառակույտ է, որը շահարկվում է հատկապես հետխորհրդային տարածքի երկրներում և Իսլամական աշխարհում:

Վերջերս Ռուսաստանում Алексей Учитель-ը Նիկոլայ 2-րդ կայսրի մասին մի տափակ ֆիլմ էր նկարահանել ու ինչպես միշտ հայտնվել էին ինչ-որ խմբեր, որոնց կրոնական զգացմունքները վիրավորվել էին: Եթե հիշողությունս չի դավաճանում, ապա վերջին 10-15 տարիներին մուսուլմանական աշխարհն արդեն 3 անգամ ցնցվել է կրոնական զգացմունքների վիրավորման պատճառով: Մուհամմադ մարգարեի մասին պատրաստված ծաղրանկարները Դանիայում, ամերիկյան փոքրիկ հումորային ֆիլմը Մուհամմադի մասին և վերջապես Charlie Hebdo-ի հայտնի ծաղրանկարները, որոնց պատճառով խմբագրությունը ահաբեկչական հարձակման թիրախ դարձավ: Բայց նույնիսկ այդ ողբերգությունից հետո ծաղրանկարները նորից տպվեցին՝ ցույց տալու համար, որ ազատ խոսքը հնարավոր չէ լռեցնել:

Կրոնական հողի վրա խորը վիրավորվելու պրակտիկան ակտուալ է նաև Հայաստանում: Հերիք է եկեղեցու կամ էլ աստծո մասին մի հումոր անես և մոլեռանդ հավատացյալները մարդատյաց ինկվիզիտորի դեմքով կհարձակվեն վրադ: Նմանատիպ օրինակներ հատկապես շատ են պատահում տոնական օրերին:

Ի դեպ այդ նրբիկ խորը վիրավորվողները մեծամասնություն չեն կազմում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ մուսուլմանական երկրներում և ո՛չ էլ Հայաստանում: Օրինակ Դանիայում պարաստված ծաղրանկարների դեմ հիմնականում բողոքում էին ալ-Կաիդան ու դրա հետևորդները, իսկ Ռուսաստանում «Մատիլդա» ֆիլմի դեմ կատաղի պայքար էին մղում Ռուս ուղղափառ եկեղեցու հետ սերտորեն առնչվող մոլեռանդ հավատցյալներն ու նացիոնալիստները: Այսինքն՝ դրանք քանակապես շատ չեն, այլ դրանց բարձրացրած աղմուկն է լայն տարածություն զբաղեցնում:

Նույն օրինաչափությունը գործում է նաև Հայաստանում: Հիմնականում ֆունդամենտալիստական հայացքներով, նացիոնալիստ, մոլեռանդ կրոնականությամբ ինչ-որ մարգինալ խմբեր են, որոնք թունավորում են ամբողջ Հայաստանի միջավայրը: Պայքարում են գեյերի, բժշկական պատվաստումների և ընտանեկան բռնության կանխարգելման դեմ, մերժում են գիտությունը, իրենց կրոնական համոզմունքների հիմնավորման ճանապարհին պատրաստ են անցնել ցանկացածի վրայով ու այսպես շարունակ: Հետաքրքիր զուգադիպությամբ դրանք նույն մարդիկ են ու բոլորին միավորում է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության գաղափարը:

Մի խոսքով՝ «վիրավորել հավատացյալների կրոնական զգացմունքերը» արտահայտությունը փուչիկ է, ամեն ինչի մասին էլ կարելի է կատակ անել, աստծո մասին՝ առավել ևս: Իսկ այդ վիրավորվողները թող սահմանափակեն իրենց ընթերցանության շրջանակները, քանի որ չափազանց նուրբ են ու զգայուն: Աստված չկա, իսկ եթե նույնիսկ կա, ապա նա էլ է ծիծաղում իր մասին հումորների վրա:

Եթե աստված կա, ապա թող այս գրառման տակ քոմենթ գրի:

Մեկնաբանություն
X