Սուրբ ծնունդը «ջհուդական» տոն չէ

Այսօր շատ են մարդիկ, որոնք կոչ են անում չշնորհավորել իրենց Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ պատճառաբանելով, որ այդ ջհուդական ծագում ունեցող տոնը իրենց չի վերաբերում: Հարգելիներս, այս բոլոր կրոնական տարատեսակ տոները իրենց արմատներով գնում են շատ հեռավոր անցյալ, երբ անգամ եբրայեցիները (հրեաները իրենց համարում են սրանց հետևորդները) չկային աշխարհի վրա: Այս բոլոր տոները կապ ունեն մեր հեռավոր նախնիների աշխարհի ու տիեզերքի, կյանքի ու մահվան մասին ունեցած գիտելիքների ու պատկերացումների հետ: Սրանք ընդամենը ցույց են տալիս մեր մոլորակի ու մյուս մոլորակների, աստղերի ու աստեղատների միջև եղած փոխադարձ դասավորություններն ու շարժումները:

Օրինակ՝ այս տոնը կապված է նրա հետ, որ այսօր արևը ծագում է հորիզոնի ուղիղ կենտրոնում, կաթոլիկները այդ Ծնունդ կոչվածը կապում են ձմեռային արևադարձի հետ, ու էլի այսպիսի բաներ: Ընդհանրապես հնում, կապված այն բանից, թե ինչպիսի տոմար էր օգտագործվում, տոնացույցն էլ համապատասխանում էր այդ տոմարին, եթե արևային տոմար էր օգտագործվում, ուրեմն արևային աստվածություններն ու նրանց տոները գերակա էին, եթե լուսնային էր տոմարը, ուրեմն լուսնայիններն էին գերակա, կային խառը տոմարներ, կային ավելի կատարյալ աստեղային տոմարներ, ու այդ ամենին համապատասխան կային կրոնական համակարգեր, որոնք ունեին երկու երես, մեկը էզոթերիկ (գնոստիկ) երեսն էր, որը գիտական համակարգ էր ու հասու էր մարդկանց շատ փոքր շրջանակին (ընտրյալներին), և կար էկզոթերիկ երես, որը ստեղծված էր մարդկանց հսկայական տգետ մասսայի համար: Ի դեպ, հիմա էլ է այդպես, ոչինչ չի փոխվել։

Թերոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X