Փիլիսոփայական երկխոսություններ. Բանակ

-Քուրս դե բան արա, զագուսկիա բանա բեր, մինչև խորովածը ըլնի սիրուն ջան

-Հա մելնեմ սլտիդ, կոկոլդներս ցոլացավ, բլատ ջան, խմենք մինչև մնացածը սազդավատ անի քուլիկը:

-Ի՞նչ կա ապեր, ասում են սահմանում լարվածա հա՞

-հա մելնեմ սլտիդ, լավ չի վիճակը, ասըմն են աշունը պատելազմ ա լինելու:

-ապե դե թուրքը մնում ա թուրք, դրանք մինչև 15 թիվ չանեն չեն հանգստանա, էդ բեսերը

-հաաա ապե, դե խմենք, ապե, գիտե՞ս ի՞նչ եմ ուզում խմենք, խմենք ապե մեր հայ զինվոլների կենացը, աստված իրանց պահապան, ղուլբան ըլնեմ իրանց, իրանց շնոլհիվ ա, որ մենք հիմա ըստե ատ դուշի կայֆավատ ենք ըլնում:

-խմեցինք բռատ, ոնց ասիր, թուրքերի մերը

-ըհը մեր քուրոն էլ խոլովածը բերեց:

-(միջամտում է մատուցողուհին) Կներեք, որ խանգարում եմ, բայց հենց նոր նկատեցի, որ խմում եք բանակի կենացը: Մեր ռեստորանային համալիրի տնօրինության անունից հիշեցում, հաշվի առնելով նախարար Վիգեն Սարգսյանի հորդորը, բոլոր հյուրերը բանակի կենացը խմելիս պարտավոր են sms ուղարկել հանուն բանակի, դե ազգ-բանակ, հասկացաք էլի:

-Արա հա արա, մոռացել էինք արա, աբրես մեռնեմ ես քու ջանին, հիմա ուղարկենք:

-Ապե տնեցիք ո՞նց են, երեխեքը լա՞վ են:

-Լավ են էլի ապե, ուզում եմ մանրից կպցնեմ դլանց տանեմ մոտս՝ Պսկով:

-յանի քո մոտ աշխըտեն հա՞

-տո չէ արա այ ախպել, վա՞տ ես արա, ես էդքան վիզ եմ դլել, ոլ իմ բալեն բանվոլություն անի՞

-բա ընչի՞ համար

-ապէ դե սահմանին վիճակը լարված ա, թող հեռու ըլնի բալես, հավայի ալնախում թուլքի փայ չդառնա, համ էլ ուզում եմ վիզ դնեմ Ռուսաստանի քաղաքացի դառնա, որ բանակից վաբշե ուխոդ լինի:

-ճիշտ ես մտածել ապե, խի՞ ծառայի, ու՞մ հըմար ծառայի, մեկա վերջում Պուծին ձյան ոնց ասի տենց էլ լինելու ա:

-էս վերջերս մեր Սմբոն էլ իրա ձագին մի կելպ փլկեց, մի հատ գեներալ ախպեր ունենք, դասավոլեց, ելեխուն ազատինք:

-բռատ ես ոնց ջոգում եմ, ճիշտը եվրոպա հանձնվելն ա, կոխեմ էս երգիրը, ստե ապագա չկա: Էս վերջերս Վաղոյի հետ էի խոսում, ասում ա Գերմանիա տեղ հով լռված են ու էդ գերմանացիք էնքան անասուն ժողովուրդ են արա, Վաղոենք պլոտնի սաղ օրը խանութները թալանում են, դաժը մի հատ չեն էլ ջոգում, արա դե հայը խելացի ազգ ա էլի:

-դե լավ է, երգիր ասիր հիշա, ալի խմենք մեր երգրի, մեր քլիստոնյա ազգի կենացը

-Վարդանիկ ջան մի հատ էն քո երգը իսպալնյատ արա, ապեր

Շուն Թալեաթը փախավ Բերլին,

Թեհլերյանը հասավ հետին

Զարկեց ճակտին, փռեց գետին,

Գինի լից, ընկեր ջան, գինի լից,

Խմողաց անուշ:

հեյ-հեյ, թուրքերի մամա՜ն գինի լից, ախպե՜ր ջան:

Ծաղրանկարը՝ Ադրբեջանցի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևի

Մեկնաբանություն
X