Ով ում կուլ կտա, Ադրբեջանը Իրանի՞ն, թե՞ Իրանը Ադրբեջանին:

Կարծում եմ՝ Իրանի համար ադրբեջանական ոչ մի սպառնալիք էլ չկա, իսկ եթե կա էլ, ապա՝ օդում կախված խոսակցությունների մակարդակով: Հաճախ որպես այդ սպառնալիքի հիմնավորում՝ բերում են էթնիկական գործոնը՝ առանց հաշվի առնելու, որ Մերձավոր Արևելքում էթնիկական պատկանելիության նշանակությունը իջեցված է նվազագույն մակարդակի: Տեսեք, Իրանում ապրում են հարյուրավոր էթնիկ խմբեր՝ տարաբնույթ և տարասեռ: Հետաքրքիրն այն է, որ Իրանից Հայաստան եկող բոլոր զբոսաշրջիկներին մենք անվանում ենք պարսիկ, բայց, իհարկե, այդ մարդկանցից ոչ բոլորն են պարսիկներ: Բայց բազմաէթնիկության այս տիրույթում տարբերները կարողանում են միավորվել ու ձևավորել համակեցական ներդաշնակություն: Իսկ ո՞րն է այդ ունիվերսալ համընդհանուր մեխանիզմը: Իհարկե կրոնը, այսինքն՝ շիականությունը, որը կարողանում է տարբերներին բերել մեկ ընդհանուր տիրույթ ու նույնականացնել 12 իմամների և իրանական չընդհատվող պետականության գաղափարների շուրջը: Գործ ունենք չափազանց խորը արմատներ ունեցող ավանդույթի հետ, որն աշխարհին նայում է Աքեմենյան աշխարհակալությամբ, Պարթևական զսպվածությամբ, Սասանյան հանդգնությամբ, շիական ճկունությամբ, իմամ Հուսեյնի ինքնազոհությամբ և 12-րդ իմամի թաքնված խորհրդավորությամբ, այսինքն՝ հազարամյակների չընդհատվող պետականության իմաստնությամբ:

Ընդհանրապես, արդեն վաղուց Մերձավոր Արևելքում ազգային-ազգայնական գործոնները պարտություն են կրել և գրեթե բոլոր խաղացողները հանդես են գալիս իսլամական սև ու կանաչ դրոշների ներքո: Այս տեսանկյունից հարց է առաջանում՝ ով ում կուլ կտա, Ադրբեջանը Իրանի՞ն, թե՞ Իրանը Ադրբեջանին: Մինչ Ադրբեջանը պոպուլիստական տիրույթում խոսում է Հարավային Ադրբեջանի միֆի մասին, Իրանի ծագումով թուրք իմամ Ալի Խամենին ադրբեջանցի գյուղացիներին առաջնորդում է դեպի մզկիթ, որտեղ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ երբեմն ակնարկում են Իսլամական հեղափոխության էքսպորտի մասին: Այսինքն՝ էթնիկական խնդիրները մղված են ետին պլան, կա սոցիալական անարդարության լրջագույն կոնֆլիկտ, որի լուծման ճանապարհը մարդիկ փնտրում են Իսլամի մեջ

Մեկնաբանություն
X