2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունը աճել է 7.3%-ով

ԱՎԾ-ի հրապարակած տեղեկության համաձայն, 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.3%-ով:

11 ամիսների արդյունքում տնտեսական ակտիվության աճը հիմնականում ապահովվել է առեւտրի եւ ծառայությունների ոլորտների հաշվին, ինչպես նաեւ՝ արդյունաբերական արտադրանքի:

Ներքին առեւտրի շրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2 272.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 14.4%-ով: Երկրում արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1491,3 մլրդ դրամ` ավելանալով 12,3%-ով: Ծառայությունների ծավալը աճել է 14.2%-ով` կազմելով 1 311.2 մլրդ դրամ: Շինարարության ոլորտում արձանագրվել է 0.3% աճ՝ մինչեւ 312.5 մլրդ դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2016 թվականի ցուցանիշի համեմատ կրճատվել է 3,9%-ով՝ կազմելով 811,7 մլրդ դրամ: Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2017 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 5,784.2 մլն դոլար (2 790.4 մլրդ դրամ), ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 26.4%-ով: Գնաճը կազմել է 0.8%:

Մեկնաբանություն
X