Գլխավոր մրցանակը «Հայոց Ազգային Պարտեզի Գանձերը. Պալյաններ» գրքի հեղինակին

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Տարվա նախագիծ եւ կառույց-2017» մրցույթ-ցուցահանդեսի արդյունքների ամփոփումը:

2004 թվականից կազմակերպվող մրցույթ-ցուցահանդեսն իր մեջ ներառում է ոչ միայն Երևանը, այլև ողջ հանրապետությունն ու Արցախը:

Ողջունելով ներկաներին` հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին, հորդորելով հաջորդ տարիներին ավելի ակտիվ մասնակցել, քանի որ նաև այս օրինակ մրցույթների շնորհիվ է, որ բացահայտվում են երիտասարդ ու տաղանդավոր ճարտարապետները: Այս տարի մրցույթին ներկայացվել էր 15 աշխատանք, որոնցից 6-ը տարբեր անվանակարգերում հանձնաժողովի կողմից հաղթող են ճանաչվել:

Դիպլոմներ ու դրամական պարգևներ են շնորվել ՃՇՀԱՀ նախագծային խմբին (ճարտարապետներ Կարեն Ռաշիդյանցին, Խաչատուր Թադևոսյանին, Ավետիս Խաչատրյանին, Կարեն Մկրտչյանին «Լանդշաֆտային ճարտարապետություն» անվանակարգում:

Ճարտարապետներ Արտավազդ Նազարեթյանին և Արամ Սահակյանին՝ «Ճարտարապետական իրականացված կառույց» անվանակարգում:

Ճարտարապետ Լիլիթ Տեր – Մինասյանին՝ «Պատմամշակութային հուշարձանի վերականգնում և վերակառուցում» անվանակարգում:

«Այր Դիզայն» ՍՊԸ-ին (գլխ. Ճարտարապետ՝ Արթուր Բաղդասարյանին՝ «Ճարտարապետական նախագիծ» անվանակարգում:

«A&L Architects» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Արամ Շահոյանին՝ «Ճարտարապետական նախագիծ» անվանակարգում:

«Ինտերիերի դիզայն» անվանակարգում մրցանակ չի տրվել:

«Տպագիր հրատարակություն ճարտարապետության բնագավառում» անվանակարգում I կարգի դիպլոմի արժանացած ճարտարապետ Աշոտ Գրիգորյանին է շնորհվել մրցույթի Գլխավոր մրցանակը՝ քանդակագործ Սամվել Ղազարյանի հեղինակած «Ջահակիր հրեշտակը» ստեղծագործությունը:

Մեկնաբանություն
X