Արտարժույթի ներբանկային շուկայում հայաստանյան բանկերի կողմից չորս օրվա մեջ գնվել է 128,241,913 ԱՄՆ դոլար

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 18-22 -ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 128,241,913 ԱՄՆ դոլար 480.66 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 138,535,790 ԱՄՆ դոլար 482.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 20,100,000 դոլարի առք եւ վաճառք 481.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 17,376,603 եվրո 566.80դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 27,455,652 եվրո 570.77 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,292,070,845 ՌԴ ռուբլի 8.16դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 455,101,463 ՌԴ ռուբլի 8.26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Դեկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 70.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 81.6 մլն ԱՄՆ դոլար:

Մեկնաբանություն
X