Համարյա մերկ ենք (լրագրային շանսոն)

Շնորհավոր

Հայաստանում Ձմեռ պապիների և Ձյունանուշների ծառայության թանկացումը չի կարող որևէ կերպ ազդել միայն կարտոֆիլ գնող մեր հայրենակիցների ամանորյա ծախսերի վրա:

ԱԺ ՀՀԿ ֆրակցիա

Կռիվ ԱԺ-ում

Նիկոլ- Չի անցել:

Շարմազանով- Անցել ա:

Նիկոլ- Չի անցել:

Շարմազանով- Քեզ ասում եմ` անցել ա:

Բաբլոյան- Հիմա անցել ա՞, թե՞ չի անցել:

Նիկոլ- Չի անցել:

Շարմազանով- Անցել ա:

Դավիթ Հարությունյան- Տղերք, ցավում եմ, բայց դուք սխալ բան եք քվեարկել:

Բաբլոյան- Յա՛ա՛ա՛…

Երկու քարի արանքում

«Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքը հետաքրքիր վիճակում է հայտնվել: Ի՞նչ անել` պաշտպանել ՀՀ նախագահի «Ելք»-ի թեկնածուի՞ն, թե՞ վարչապետի` ՀՀԿ թեկնածուին: Գագիկ Ծառուկյանն էլ, թարսի պես, ահավոր զբաղված է այս օրերին:

Ոչ մի խնդիր

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին լուր տվեցին, որ երկու ուսանող, լսարանում փակվել, հացադուլ են անում:

Ասաց` ի՞նչ անեմ, գնամ զոռով հաց ուտեցնե՞մ:

Աստեղային

ՀՀ ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը` Պարույր Հայրիկյանը, ձմեռային արձակուրդից քաղաքական թատերաբեմ կվերադառնա մեկ էլ Փետրվարյան ապստամբության օրերին և հանրությանը հասանելի կլինի մինչև 2018թ. մայիսյան տոները:

Գրասենյակ

Գալուստ բժշկիչ

-Ինչպե՞ս ես, Կարեն, առողջ ցանկությունդ դեռ չի՞ անցել,- հարցնում է Սերժ Սարգսյանը:

-Լավ եմ, շնորհակալություն, Գալուստ Սահակյանի տված «դեղերի» վրա լրիվ անցել է:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X