Հայտարարություն Պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

>

2017 թվականի դեկտեմբերի 21-ից մինչեւ 2018 թվականի փետրվարի 21-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետեւյալ պայմաններով.

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017թ. դեկտեմբերի 13-ի թիվ N 1/993Ա որոշմամբ (ուժի մեջ է դեկտեմբերի 14-ից):

Ներդրողները պարտատոմսերի ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0002 Երեւան, Արամի 82-84):

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն եւ պատշաճ կերպով Բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը, որով կհավաստեն պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը, եւ որով այդ պայմանները կդառնան ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման համար կատարվող վճարումը պետք է իրականացվի թողարկման նպատակով Բանկում բացված 220004131292000 տարանցիկ հաշվեհամարին՝ մինչեւ պարտատոմսերի ձեռքբերման յուրաքանչյուր հայտի ներկայացման օրվա ժամը 16:30-ը:

Մեկնաբանություն
X