Հենրիխ Մխիթարյանը մեծ հավանականությամբ կդառնա Միլանի «Ինտերի» խաղացող

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ հավանականությամբ կդառնա Միլանի «Ինտերի» խաղացող: Իտալական ակումբը քննարկում է հայ ֆուտբոլիստի տրանսֆերը նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ: Մխիթարյանն արդեն տվել է իր համաձայնությունը՝ տեղափոխվել «Ինտեր»: Այժմ մնացել է լուծել մեկ հարց՝ տեղափոխության ձեւաչափը. վարձավճար, կամ լիարժեք տրանսֆեր արդեն այս ձմռանը: Ավելի վաղ նշվում էր, որ Մխիթարյանը կդառնա «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքի մի մասը:

Մեկնաբանություն
X