«Հայուհի» մրցանակը՝ Աիդա Ներսիսյանին

«Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիա»-ն հիմնադրվել է 2004 թվականից։

«Մեր կազմակերպությունը որդեգրել է մի աշխատաոճ, որը հանրության մեջ ամենաշատն է պահանջված՝ վստահության բարձրացումը։ Առանց վստահության հնարավոր չէ փոփոխություններ անել, քանի որ մարդու ներուժն իր վստահության մեջ է։ Արդեն 7-րդ տարին է, ինչ իրականացնում ենք երկխոսություն պետական մարմինների հետ, օրենսդրական բարեփոխումներին ուղղված աշխատանք։ Մենք եկանք այն եզրակացության, որ առանց վստահության որեւէ առաջընթաց հնարավոր չէ։ Այսօր հասարակության վստահությունը ծայրահեղ ցածր մակարդակի վրա է»,- ասաց ասոցիացիայի հիմնադիր նախագահ Խաչատուր Մարոզյանը։

Այդ նպատակով էլ դեկտեմբերի 21-ին «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա»-ն նախատեսում է իրականացնել հերթական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ էլ մրցանակների կարժանացնեն պետական, հասարակական գործիչների, ազատամարտիկների, զինվորներ, քաղաքացիներ։

«Մենք միահյուսում ենք քաղաքացի-պաշտոնյա- պետական գործիչ բանակը։ Լոկոմոտիվը պետք է լինի վստահությունը։ Կա Երեւանի լավագույն վարչական շրջան, լավագույն թերթ, լավագույն ընտանիք, լավագույն սփյուռքի գործիչ։ Ներգրավվել ենք նաեւ լավագույն երիտասարդ մշակութային գործիչներին՝ թե՛ Հայաստանից, թե՛ սփյուռքից։ Սա նաեւ իր մեջ պարունակում է կոնսոլիդացման գաղափար, որը նպատակ ունի համախմբել հայերին»,- ասաց Խաչատուր Մարոզյանը։ Նա հավելեց, որ մրցանակաբաշխության մեջ ներառել են նաեւ արդարադատության ոլորտը՝ դատախազ, դատավորներ, փաստաբաններ։ Առայժմ, սակայն, չեն գտել ոստիկանության համակարգից մրցանակի արժանի մարդու։

«Հայուհի» մրցանակ էլ են սահմանել․ նրան արժանացել է հայտնի հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը, որը, ցավոք, չի կարողանալու մասնակցել մրցանակաբաշխությանը՝ Փարիզում գտնվելու պատճառով։ Փոխարենը նա ուղարկել է իր շնորհավորական խոսքը։

Մեկնաբանություն
X