ՊՆ-ում ձմեռային զորակոչին առնչվող բողոքները քննարկելու հետ կապված հանձնաժողով է ստեղծվել

Պնախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017-ի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով:

ՊՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Մեկնաբանություն
X