Մարզերում եւս հնարավոր կլինի անձնագիր ստանալ 3 աշխատանքային օրվա մեջ

Տոներին ընդառաջ, ճամփորդել ցանկացողներին ոստիկանության անձնագրային բաժինը տեղեկացնում է, որ այսուհետեւ մարզերում եւս հնարավոր կլինի կնքել պայմանագիր եւ 3-րդ օրն անձնագիր ստանալ։

«ՀՀ ոստիկանության պետի կողմից տրված հանձնարականի համաձայն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ավելորդ ծախսերիծ զերծ պահելու համար մարզերում նույնպես հնարավորություն ընձեռնվեց կնքելու 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր:

Մինչ այդ քաղաքացին զգալի ծախս էր կատարում Գյումրիից, Կապանից եւ այլ համայնքներից Երեւան հասնելու, անձնագիր ստանալու համար 3-րդ աշխատանքային օրը պայմանագիր կնքելու համար, այնուհետեւ նույն ծախսը կատարելով սահմանված ժամկետը լրանալու դեպքում կրկին գալիս էր Երեւան տպագրված անձնագիրը ստանալու համար:

Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր անձնագրային ծառայությունում հնարավոր չէ կնքել վերը նշված ժամկետում անձնագիր ստանալու պայմանագրեր շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ օր»,- իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

Մեկնաբանություն
X