Միխեիլ Սաակաշվիլին բացահայտել է Պորոշենկոյին գրած նամակի բովանդակությունը

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին բացահայտել է, թե ինչ է գրել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին հասցեագրված նամակում։ Այս մասին հայտնում է ZIK հեռուստատեսությունը։ Ըստ այդմ, Սաակաշվիլին Պորոշենկոյին գրել է, որ վերջինս իրեն սխալ մեղադրանք է ներկայացրել եւ անհնար է, որ Պորոշենկոն տեղյակ չլիներ, որ նման մեղադրանք իրեն հասցեագրելով նաեւ վիրավորում են իր արժանապատվությունը։ Նամակում Սաակաշվիլին նաեւ հիշեցրել է, որ Պորոշենկոն նույնիսկ առաջարկել է հանդիպել, սակայն ինքը մերժել է, քանի որ այն մարդը չէ, ով հետնամուտքերով է հանդիպումների գնում։ Սաակաշվիլին պնդել է, որ Պորոշենկոյի հետ միայն հանրային երկխոսություն կվարի, եւ այն էլ կոռուպցիային առնչվող օրակարգով։

Մեկնաբանություն
X