Էմանյուել Մակրոնը պատմել է Ֆրանսիայի բացառիկության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն իր երկրորդ ընդարձակ հեռուստահարցազրույցում խոսել է Ֆրանսիայի բացառիկության եւ Եվրոպայում ունեցած անփոխարինելի դերակատարության մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ «Այն դերակատարությունը, որն այսօր ունի Ֆրանսիան, ֆրանսիացիներն իրենք են առանձնացրել։ Ընտրել 39-ամյա նախագահի, ով չունի կուսակցական պատկանելիություն եւ ում գրեթե ոչ մեկ չի ճանաչել, դեռեւս որեւէ երկրում չի եղել», — ասել է Մակրոնը։ Նշենք, որ այս օրերին նախագահ Մակրոնը նշեց իր 40-ամյակը։ Մակրոնը նաեւ ասել է, որ Ֆրանսիան հավատարիմ է մնում ինքն իրեն միայն այն դեպքում, երբ պահպանում է եվրոպական տեսլականը եւ վճռականորեն շարժվում է առաջ։

Մեկնաբանություն
X