Չոր կամ չորացող մաշկի խնամք

Չոր մաշկի խնամքը թվում է շատ պարզ, երբեմն նույնիսկ ոչ անհրաժեշտ, սակայն, իրականում, այն պահանջում է բավականին հետևողական խնամք արդեն երիտասարդ տարիքից: Երիտասարդ տարիներին մաշկն ունենում է շատ գեղեցիկ տեսք, սակայն պետք է հիշել, որ, ի տարբերություն յուղոտ տեսակի մաշկի, ունի շատ շուտ թուլանալու և թարմությունը կորցնելու հակում:

Չոր մաշկի առանձնահատկությունը. Չոր մաշկի մակերեսային շերտերում ջրի պարունակությունը 10-30% է միայն, որը պահպանելը շատ կարևոր է, քանի որ այս դեպքում ճարպագեղձերը շատ պասիվ են գործում, և մաշկի խոնավության ապահովման ու պահպանման պատասխանատուն դառնում է միայն ճիշտ խնամքը:

Այս տեսակի մաշկի դեպքում, երբ չի ապահովվում բավարար խոնավություն և պաշտպանություն արտաքին անբարենպաստ ազդեցություններից, չորության հետևանքով մաշկի վրա առաջանում են անտեսանելի միկրոճաքեր, որոնք կարող են մի շարք խնդիրների աղբյուր դառնալ:

Ինչպես ճիշտ խնամել չոր մաշկը.

1.ինչպես բազմիցս արդեն նշել եմ , զերծ մնալ ցանկացած տեսակի օճառներից կամ օճառ պարունակող հեղուկներից, շատ լայն տարածում ստացած լոսիոններից և այլ մաքրող հեղուկներից, որոնց պարունակության մեջ կա սպիրտ, լանոլին:

2.Խուսափեք շատ տաք և շատ սառը ջրով լվացվելուց

3.Օգտագործեք յուղերի հիմքի վրա պատրաստված խոնավեցնող կրեմներ ՝ ուշադրություն դարձնելով բաղադրությանը, որ այն չպարունակի ջուր: Քանի որ յուղային կրեմները ստեղծում են պաշտպանիչ շերտ մաշկի համար, որի շնորհիվ ավելորդ գոլորշիացում տեղի չի ունենում թե՛ ամռան տապին, թե՛ ձմռան ցրտին:

Հատկապես ձմռան ամիսներին յուղային կրեմները կենսական անհրաժեշտություն են մաշկի ցանկացած տեսակների համար, քանի որ ցրտից մաշկի վրա առաջանում են անտեսանելի միկրոճաքեր՝ ստեղծելով բարենպաստ միջավայր մաշկային մի շարք խնդիրների համար: Վնասված մաշկի վերականգնումն բարդ խնդիր է, իսկ առողջ մաշկի պահպանումն ու խնամքը նույնիսկ հաճելի:

4.Չոր մաշկի դեպքում խուսափեք օգտագործել այնպիսի կրեմներ, որոնք պատրաստված են մենտոլի, անանուխի, էվկալիպտի կամ ցիտրուսային յուղերով, լինեն դրանք բնական, թե սինթետիկ:

5.Սնուցող կրեմն անհրաժեշտ է քսել լվացվելուց անմիջապես հետո, քանի դեռ մաշկն ունի խոնավություն: Այդպես այն ավելի լավ է ներծծվում:

6.Զերծ մնացեք կոպիտ սկրաբերից, որոնք կարող են վնասել մաշկը, քիմիական պիլլինգներից, առողջ խնամքի դեպքում մեռած բջիջների շերտազատումը կատարվում է աննկատ՝ չպատճառելով լրացուցիչ անհարմարություն: Պրոֆիլակտիկայի համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ալֆա հիդրոքսի թթուով (AHA ) քսուկներ, որոնք ունեն նաև սնուցող և վերականգնող հատկություն:

7.ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ արևապաշտպան կրեմներ ոչ պակաս, քան SPF 30. Անհրաժեշտություն են ամառ, թե ձմեռ, արև, թե ամպրոպ: Սիրելի՛ կամայք և աղջիկներ, արևի վնասակար ազդեցությունը կարող է անդառնալի լինել ձեր մաշկի համար:

8.և, իհարկե, առողջ, բազմազան սնունդ և շատ ջուր:

Խնամեք ձեր մաշկը սիրով, և այն ձեզ կփոխհատուցի գեղեցկությամբ:

Ձեր հոգատար ընկերուհի՝ Siam Herb studio

ՀԳ․ Siam Herb studio-ն գործում է 2014թ.-ից։

Գտնվում է Իսահակյան 14 հասցեում, հեռ. 096797961, 060654545:

Տնօրեն՝ Նոնա Մելիքյան:

Կենտրոնի բարձր որակավորում ստացած մասնագետները սիրով ու ջերմության հոգ կտանեն, որպեսզի Ձեր գեղեցկությունը դառնա կատարյալ։ Թայլանդից հատուկ ներմուծված ամբողջովին բնական հումքից պատրաստված խնամքի միջոցներն ու արեւելյան ներդաշնակ մթնոլորտը ոչ միայն կերիտասարդացնեն Ձեզ, այլեւ խաղաղվածություն ու անդորր կբերեն Ձեր մարմնին ու հոգուն։

Մեկնաբանություն
X