Իմ հույսը Արմենակի ժպիտն է,- գրում է ուսուցչուհին

Փոքրիկ, անշուք գրառում ուսուցչուհու կողմից, ում հույս է տալիս Արմենակ Ուրֆանյանի ժպիտը։ Դե եթե Ամանորին ուսուցչի աշխատավարձից 5000 դրամը կտրեն, մի հույս պետք է, որ նա ապրի։ Այդ հույսը արյունով հողը պահած զինվորի ժպիտն է։

Silva Movsissyan

** Իմ դասղեկական դասարանում, պատին տղերքի /ապրիլին զոհված/ նկարներից են փակցված: Մատյանն եմ լրացնում, ոնց որ մեկն ասեր, նայիր դիմացդ: Գլուխս բարձրացրի. Արմենակը ժպտում էր նկարից: Լաց եղա՝ երեխաները նայեցին ինձ, մի քանի րոպե քար լռություն էր:**

Որպես ապագա զինվորի մայր, ինձ քո ժպիտն է հույս տալիս, Արմենակ ջան:

Հիշեցնենք, որ Կապիտան Ա. Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի սկզբին սկսված արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնային գծում։ Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր։ Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X