ՆԱՏՕ-ն եռապատկում է իր արագ արձագանքման ուժերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռազմաքաղաքական դաշինքը եռապատկում է իր արագ արձագանքման ուժերի քանակը: Այս մասին նա ասել է Journal du Dimanche-ի հետ զրույցում: «2014-ի Ուկրաինական ճգնաժամից հետո, դաշինքը որոշեց իր ամենալուրջ համալրման եւ ամրապնդման նախագիծն իրականացնել: Մենք եռակի ավելացրել ենք մեր արագ արձագանքման ուժերը` դրանց թիվը հասցնելով 40 հազարի: Հինգ հազարը պատրաստ են մի քանի օրում արագ տեղակայման եւ դիրքավորման ցանկացած պահի», — մանրամասնել է Ստոլտենբերգը: Նա նաեւ հավելել է, որ դաշինքը նաեւ ակտիվացրեց իր ներկայությունը Բալթիկայում: Անդրադառնալով դաշինքի առաջ ծառացած մարտահրավերներին, ՆԱՏՕ-ի ղեկավարը ասել է, որ ներկայումս հատկապես մեծ է կիբերհարձակումների ներկայացրած վտանգները եւ հիմա քայլեր են ձեռնարկվում կիբերպաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար:

Մեկնաբանություն
X