Արտակարգ միջադեպ Թեհրանում

Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, քաղաքը ծածկվել է սմոգով: Սահմանափակվել է քաղաքում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը: Քաղաքային իշխանությունները բնակիչներին խնդրել են մնալ տներում: Բնապահպանները նշում են, որ սմոգի պատճառն այն է, որ քաղաքի վրա եղած տաք օդը թույլ չի տալիս արտանետված գազերին տարրալուծվել` վեր բարձրանալով:

Մեկնաբանություն
X