Իտրալիա են վերադարձվել Վիկտոր-Էմանուել թագավորի ոսկորները

Իտալիա են վերադարձվել Իտալիայի վերջին թագավոր Վիկտոր-Էմանուել երրորդ Սավոյացու ոսկորները`70 ամյա դեգերումներից հետո: Այս մասին հայտնում է RAI24-ը: Միավորված Իտալիայի նախավերջին թագավորի ոսկորները բերվել են նախ Հյուսիսային Իտալիայի Պիեմոնտ մարզի ռազմական օդանավակայաններից մեկը, ապա արդեն տեղափոխվել են Վիկոֆորտե քաղաքի Տիրամոր Ծննդյան տաճար, որտեղ դեռ անցյալ ուրբաթ, գրեթե գաղտնի պայմաններում ամփոփվել են նրա կնոջ` Ելենա Չեռնոգորցու ոսկորները:

Արքայի ոսկորները Իտալիա են վերադարձվել Եգիպտոսից, որտեղ պահվել է 46 տարի: Հիշեցնենք, որ Վիկտոր-Էմանուել երրորդի գահակալությունը աչքի ընկավ Իտալիայի ֆաշիստական դիկտատոր Բենիտո Մուսոլինիի վարչակարզմին ցուցաբերած աջակցությամբ: Թագավոր Վիկտոր-Էմանուել երրորդ Սավոյացին հրաժարվել է գահից 1946 թվականին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, երբ երկրում հաստատվեց հանրապետություն, իսկ թագավորական ընտանիքը արտաքսվեց երկրից:

Մեկնաբանություն
X