Աստղագուշակ` դեկտեմբերի 18-ի համար

Խոյ. Այսօր բանակցությունները հատկապես հաջող կընթանան կին-գործընկերների հետ, իսկ տղամարդկանց հետ այսօր ավելի լավ է շփվել ոչ պաշտոնական մակարդակում: Շատ հարմար օր է ռոմանտիկ ժամադրության և սիրո խոստովանության համար:

Ցուլ. Այսօր փորձեք վանել ձեզանից կասկածները և վստահեք ձեր նախազգացողությանը, այն հուսախաբ չի անի: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել բոլոր ավանդույթներին: Հնարավոր է լուրջ արդյունքների հասնել միայն այն դեպքում, եթե կարողանաք սթափ գնահատականներ տալ և այդ տարաձայնություններում գտնեք ձեր չափաբաժինը:

Երկվորյակ. Օրը միանշանակ համարել չի կարելի: Կամք դրսևորեք. տրվելով գայթակղությանը, դուք բացում եք դուռը՝ անհաջողությունների շարանի առջև: Դրա հետ մեկտեղ, սա նաև այն օրերից է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմադրելը: Երեկոն նախընտրելի է անցնկացնել ընտանիքի հետ:

Խեցգետին. Դուք ոչ ստանդարտ որոշումներ եք կայացնում, սակայն միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է, և ձեր նախազգացումը ձեզ չի խաբում:Այսօր դուք թե’ աշխատում, և թե’ պարապության եք մատնվում նույն ներշնչանքով, և երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կընկերակցեն ձեզ:

Առյուծ. Օրը բավական բարդ ընթացք կունենա, քանի որ ստիպված կլինեք հաղթահարել ներքին կոնֆլիկտները՝ ժամանակն է կարգի բերել մտքերն ու ցանկությունները: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի: Օրվա ընթացքում տեղի ունեցած մեջ հոգեբանական ենթատեքստ կամ այլ խորքային պատճառներ մի փնտրեք, ուղղակի դուք հոգնել եք: Ձեզ պետք է միայնության մեջ լինել:

Կույս. Հանդարտ օր է սպասվում, առանց էական իրադարձությունների: Այսօր դուք կարող է նույնիսկ ձանձրանաք իրադարձությունների բացակայությունից:Լավ առիթ է ինքնաներհայեցողության համար: Եթե այս ամենը երեկոյան սկսի ձեզ հոգնեցնել, ապա լավագույն համեմատաբար դատարկ փողոցներով թափառելն է՝ մնալով ձեր մտքերի հետ:

Կշեռք. Հարմար օր է նոր հարաբերություններ սկսելու համար՝ ինչպես գործնական, այնպես էլ՝ անձնական բնույթի: Այսօր ձեզ խաբելն անհնար է, քանի որ ցանկացած ձեզ հասնող տեղեկություն դուք մանրազնին ստուգում եք և ճիշտ եք անում, քանի որ դրանցից, ինչպես հետագան ցույց կտա, շատ բան է կախված լինելու:Եթե այսօր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի, կարող եք միանգամայն վստահ լինել, որ դրանք կզարգանան ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել:

Կարիճ. Թեթև, անբռնազբոսիկ օր է, երբ դուք չունեք էլ լավ գաղափարներ, սակայն հեշտությամբ յուրացնում եք ուրիշներինը և իրականացնում դրանք լավագույն ձևով: Ձեզ հաջողվում է ոչ միայն հաղթահարել սեփական թուլությունները, այլև՝ օգնել դիմացիններին այդ բարդ գործում: Կարելի է զբաղվել տան դասավորության փոփոխությամբ:

Աղեղնավոր. Այսօր ձեր թափած մեծ ջանքերի գնով կյանքը վերջապես նվերներ կմատուցի, որոնք ընդունելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ այդ նվերները ձեզանում երկակի զգացումներ են առաջացնում: Օրվա ընթացքում կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը, համոզված եղեք՝ նախազգացումը ձեզ չի խաբի: Եթե կարողանաք համեմատաբար զուսպ և հավասարակշռված պահվածք որդեգրել, ապա կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են բարդացնել ձեր հետագա հարաբերությունները:

Այծեղջյուր. Հնարավոր են նոր ծանոթություններ, ասկայն հիշեք, որ դուք այսօր շատ զգացմունքային եք և սուր եք ընկալում այն ամենն, ինչն ուրիշներին կարող է և անտարբեր թողնել: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնել ձեր կողքին:

Ջրհոս. Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերելու, լուրջ ֆինանսական գործարքներ կնքելու համար: Այսօր կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար լուծելի նախագծեր իրականացնել ՝ չվախենալով անհաջողության մատնվելուց: Դուք հնարավորություն ունեք նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել, և դրանում մեծապես ձեզ կօգնեն ձեր նոր գաղափարները, որոնց հետ չհամաձայնվել, ուղղակի, անհնար է:

Ձկներ. Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել՝ առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդիրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամանակ կմնան ձեր դաշնակիցը: Միգուցե սա հենց’ այն օրն է, երբ դուք կգտնեք ձեր ընտրյալին:

Մեկնաբանություն
X