Ինչպես նահանգապետի բազկաթոռից հայտնվեցի բանտում. գրում է Միխեիլ Սաակաշվիլին

«Գուցեեւ ես առաջինն եմ Հաբսբուրգների ժամանակներից, որ որպես պետության նախկին ղեկավար դարձել եմ անձ, որը չունի քաղաքացիություն»:- Այսպես է գրում իր հոդվածում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որը հրապարակվել է The New York Times պարբերականում:

«Նախկինում ինձ անվանում էին նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենակատաղի թշնամիցներից մեկը, սակայն այդուհանդերձ ես երեք օր անցկացրի մեկուսարանում, ուր ինձ տեղափոխել էին Ուկրաինայի անվտանգության ծառայության ձերբակալությունից հետո, մեղադրվելով այն բանում, որ իբրեւ թե հանդիսանում եմ ռուսական հատուկ ծառայությունների գործակալ»:

Սաակաշվիլին իր հոդվածում ներկայացնում է, թե ինչպես է սկսել իր մասնակցությունն ունենալ ուկրաինական բարեփոխումներին: Ըստ այդմ, Վրաստանի նախկին նախագահը գրում է, որ կամավորաբար է հրավիրվել Օդեսայի նահանգապետ դառնալու եւ ստացել է ուկարինական քաղաքականություն, հրաժարվելով իր վրացական քաղաքացիությունից: Նրա առաքելությունը եղել է Օդեսան ռուսական հսկողությունից պաշտպանելն ու ռուսական ազդեցությանը հակազդելը: Միաժամանակ նաեւ իր նպատակն է եղել նահանգում արագացնել բարեփոխումների մեկնարկը:

«Ամեն բան լավ էր ընթանում, սակայն 2016-ի վերջին նկատեցինք, որ կենտրոնական կառավարությունը խոչընդոտներ է ստեղծում մեր կողմից նախաձեռնված բարեփոխումների իրականացմանը: Պորոշենկոն, ով օլիգարխ է եւ հարստացել է հին վարչակարգի օրոք, եւ նրա շրջապատը, ոչ միայն դադարեցին մեզ եւ մյուս բարեփոխիչներին աջակցելուց, Օդեսայում եւ կառավարությունում, այլ նաեւ սկսեցին կազմաքանդել մեր արած գործը եւ ոչնչացնել մեր ձեռքբերումները»,- նշում է հոդվածագիրը:

Սաակաշվիլու կարծիքով պատճառներն այդօրինակ գործելաոճի, որը որդեգրվել էր կենտրանական իշխանությունների կողմից, կայանում էր նրանում, որ տրանսպարենտության ընդլայնումը իրական սպառնալիք էր ստեղծել օլիգարխների համար, իսկ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն, որի ստեղծման ակունքներում նաեւ ինքն է կանգնած եղել, սկսել էր հետապնդել Պորոշենկոյի մերձավորներից մի քանիսին: Արդեն հետագա տողերում Միխեիլ Սաակաշվիլին ներկայացնում է հաջորդած իրադարձություններն ըստ ժամանակագրության, հասնելով մինչեւ ուկրաինական քաղաքացիությունից իր զրկվելուն եւ ձերբակալությանը, ապա նաեւ` ռուսական հառուկ ծառայությունների գործակալ հայտարարվելուն: Այս ամենով հանդերձ, Սաակաշվիլին գտնում է, որ Ուկրաինան կարող է ունենալ փառահեղ ապագա, թեեւ տեղի օլիգարխները համագործակցում են Ռուսաստանի հետ եւ ապակայունացնում իրադրությունը երկրում, քանի որ չեն ցանկանում իրենց դիրքերը զիջել:

Մեկնաբանություն
X