Եվրոպացի պատգամավորներն ուղղաթիռով ժամանեցին Արցախ (տեսանյութ)

«Ծառուկյան» դաշինքի հրավերով Հայաստան ժամանած Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունն այսօր այցելեց Արցախ: Նրանց ուղեկցում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հյուրերը Արցախ մեկնեցին ուղղաթիռներով: Ստեփանակերտի օդանավակայանում նրանց դիմավորեց Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանն ու Արցախի պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը:

Եվրոպացի երկու տասնյակից ավելի պատգամավորների խմբին նախ ընդունեցին Արցախի խորհրդարանում: Այնուհետև հյուրերին ուղեկցեցին դիմացի շենք՝ նախագահական, որտեղ հանդիպում ունեցան Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություն
X