Նախատեսված է Դոնալդ Թրամփի փաստաբանների եւ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հանդիպումը

Հաջորդ շաբաթ նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբանների եւ այսպես կոչված ռուսական միջամտության գործը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հանդիպումը, որի նպատակն է լինելու քննարկել գործի քննության հետագա քայլերը: Այս մասին հայտնում է Bloomberg հեղինակավոր հանդեսը, վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները: Թրամփի փաստաբաններից Ջոն Դաուդը հրաժարվել է մեկնաբանել այս հրապարակումը, իսկ Ջեյ Սեկուլոուն էլ հայտարարել է որ ինչպես մինչ հիմա չեն քննարկել իրենց շփումները ՀԴԲ հատուկ խորհրդականի հետ, նույնը եւ շարունակելու են հետայսու: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ հատուկ դատախազ Մյուլլերը դիմել էր ավելի քան տասը նախկին պաշտոնյաների, ովքեր մասնակից են եղել նախագահ Թրամփի նախընտրական արշավին, պահանջելով ներկայացնել ռուսների հետ ցանկացած շփմանն առնչվող փաստաթղթեր:

Մեկնաբանություն
X