Քանի դեռ մենք պահպանում ենք սեփական ինքնությունը, չպետք է վախենանք գլոբալ առևտրից

Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների նախագահ Յան Զահրադիլը այսօր առավոտյան հյուրընկալվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Զահրադիլին ՀՊՏՀ-ում դիմավորել են որպես հայ ժողովդրի բարեկամ։

«Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների հետ Ծառուկյան դաշինքը և ԲՀԿ-ն շուրջ հինգ տարվա լուրջ համագործակցության եզրեր ունի։ Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական դաշինքը մնում է և կա եվրոպական ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը», - հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է Ծառուկյան խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Պահպանողականների և ռեֆորմիստների նախագահն էլ իր ելույթում իրեն համարում է հայերի բարեկամը, վստահություն հայտնելով որ գործակցությունը կլինի շարունակական կլինի այդ թվում ՀՊՏՀ-ի հետ։

«Փոքր պետությունները՝ ինչպիսիք Հայաստանն ու Չեխիան են, մեծ առևտրում կարևոր դեր ունեն, նրանք պետք է աշխատեն ու կարողանան մեծ շուկաներ ներթափանցեն, և սա պետք է լինի Եվրամիության միջոցով»,- ասել է Յան Զահրադիլը։

Հրաժեշտից առաջ Յան Զահրադիլին Հայաստան-ԵՄ զարգացման գործում առանձնահատուկ ավանդի համար շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում։

Մեկնաբանություն
X