Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ կապված համաձայնություն արդեն կա. Իգոր Բրատչիկով

«Կասպիական հնգյակին» հաջողվել է Կասպից ծովի ավազանի իրավական կարգավիճակի շուրջ վերջին բանակցությունների ընթացքում հասնել որոշակի համաձայնության: Այս մասին Интерфакс-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ առաքելություններով դեսպան Իգոր Բրատչիկովը: Մասնավորապես, հնարավոր է եղել Կասպից ծովի ավազանի հարցում ձեռք բերել համաձայնություն ընդհանուր օգտագործման ջրային տարածքների եւ ձկնորսական տարածքների հետ կապված, որոնք արդեն իրենց հերթին վերցվում են ազգային պետական սուվերենիտետի տակ: Ըստ այդմ, դեկտեմբերի 4-5-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հնարավոր է եղել մշակել փոխընդունելի բանաձեւեր այս առնչությամբ եւ մոտենալ արդեն Կասպից ծովի ավազանի մասին Կոնվենցիայի ձեւակերպմանը:

Մեկնաբանություն
X