Բա դուք խիղճ ունե՞ք

>

Հրազդան քաղաքի Սահմանադրության Հրապարակում Ամանորյա տոնածառն են զարդարում: Այդ աշխատանքներին չէինք անրադառնա մի պարզ պատճառով՝ ամեն տարի նույն ոճով ու նույն ձեւով են տոնածառը զարդարում, եւ որեւէ շքեղություն Հրազդանում չկա:

Սակայն մեր աչքից չվրիպեց այն, որ տոնածառը զարդարելու համար 40-50 տարեկան կանայք, առանց ձեռնոցի եղեւնու ծանր ճյուղերը երկար ճանապարհ քաշ տալով հասցնում էին մինչեւ տոնածառը: Տոնածառի մոտ կանգնած քաղաքապետարանի հաստափոր պետերը ուշադրությամբ նայում ու ցուցումներ էին տալիս, թե ինչպես աշխատեն:

Հագուստից դատելով, այդ կանայք հավաքարարներ են, ովքեր առավոտյան փողոցն էին մաքրել, հետո՝ եղեւնու ճյուղ կրում: Այս կանայք իրենց դառը քրտինքով օրվա հաց են վաստակում, իսկ քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ նստած տաքուկ իրենց սենյակներում, համայնքի բյուջեից կլորիկ գումար են ստանում:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X