Մի զբաղվեք անիմաստ զավզակություններով

Ռուսաստանից ներմուծվող գազը Հայաստանի սահմանին 1000 խորանարդը 150 դոլար է, իսկ հայաստանյան սպառողին վաճառվում է ավելի քան կրկնակի թանկ գնով: Հայաստանը ունի շատ փոքր տարածք, հետևաբար հայաստանյան գազաբաշխիչ ցանցի խողովակաշարի երկարությունը շատ փոքր է, ու դրա սպասարկման վրա այդպիսի ահրելի ծախսեր անելը ուղղակի անհնար է, այդպիսի ծախսերի դեպքում այդ խողովակաշարը առնվազն մաքուր ոսկուց պիտի լիներ:

Նույնիսկ Հայաստանի տարածքից հարյուրապատիկ մեծ տարածքներ ունեցող երկրներում իրենց խողովակաշարի սպասարկման վրա ծախսվող գումարները իրենց սահմանին գնվող գազի գնի մաքսիմում 30-ից 35%-ն են կազմում, ոչ թէ մեր նման 100 և ավելի տոկոս: Հետևաբար, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս առումով աշխարհի և ոչ մի երկրում Հայաստանի նման խայտառակ վիճակ գոյություն չունի: Դե հիմա պատկերացրեք, որ որևէ մեկը հանկարծ ուզենա անկախ աուդիտ անցկացնել «Գազպրոմ Արմենիա»-ում, ու փորձի պարզել, թէ այդ ի՞նչ հրաշք է տեղի ունենում իրենց հաշվապահությունում գնագոյացման հաշվարկների ժամանակ: Այդ մեկը սկզբից ուղղակի կզգուշացվի, եթե դա չազդի իր վրա, ապա ծեծ կուտի, եթե դա էլ չազդի, արդեն երևի թէ պատահական վթարի զոհ կդառնա, կամ էլ, լավագույն դեպքում, որպես օրինակ ասենք նարկոդիլեր կհայտնվի ճաղերի հետևում: Նույնն է վիճակը Հայաստանում բուն դրած ռուսական մյուս մոնոպոլիաների մասով:

Այս բաների մասին գրում եմ, որպեսզի որոշ «փորձագետներ» հասկանան վերջապես, որ մինչև այս համակարգը չփոխվի, այսինքն մինչև Հայաստանը դուրս չգա ռուսական ազդեցության գոտուց, ոչ մի տնտեսության զարգացման մասին խոսք լինել չի կարող, հերիք է մարդակնց ուղեղները բռնաբարեն իրենց այն հիմար պնդումներով, որ, անգամ այս պայմաններում, եթե կառավարությունը լավ աշխատի, ապա կարելի է ապահովել երկրի զարգացումը: Կառավարությունները կարող են լավ աշխատել միայն այն դեպքում, երբ որ երկրում կա` 1 - արդարադատություն, այսինքն անկախ դատական համակարգ, 2 - էներգակիրների ցածր գներ, 3 - էժան վարկեր, 4 - մենաշնորհներից զուրկ ազատ շուկայական տնտեսություն ու շատ թէ քիչ զարգացած ենթակառուցվածքներ` ճանապարհներ և լոգիստիկա, սրանք պարտադիր պայմաններ են:

Այս ամենը մեզանում չկա ու, քանի դեռ մենք ռուսական գոտու մեջ ենք, չի էլ լինելու, վերևը «ԳազՊռոմ Արմենիա»-ի օրինակով բացատրեցի թէ ինչու: Ռուսական օկուպացիոն ռեժիմը` իր տեղական օլիգարխիա կոչվող մետաստազներով, երբեք թույլ չի տա Հայաստանում ոչ անկախ դատարանի գոյություն, ոչ էներգակիրների ցածր գներ, ոչ հակամենաշնորհային տնտեսական քաղաքականություն ու հասանելի վարկեր, ՄՈՌԱՑԵՔ:

Այդ ամենը ավտորիտար համակարգերի պարտադիր հատկանիշներն են, իսկ Հայաստանը ընդգրկված է Ռուսաստանի (իր սատելիտների հետ միասին) ավտորիտար տարածքի մեջ, իսկ այդպիսի տարածքներում ժողովրդավարական օազիսներ չեն լինում, սա աքսիոմա է, հետևաբար քանի դեռ Հայաստանը այդ տարածքի մեջ է` մեզանում ժողովրդավարության մասին խոսելը ուղղակի անհեթեթություն է: Այնպես որ, որոշ, այսպես կոչված «փորձագետներին» ուղղակի կոչ եմ անում չզբաղվել անիմաստ զավզագություններով, ընդունել այս պարզ ճշմարտությունները և չդնել իրենց ծիծաղելի դրության մեջ, ԱՄՈԹ է։

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X