Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ հյուսիս-կորեական հրթիռները չեն կարող սպառնալ Միացյալ Նահանգներին

ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ ներկա պահին Հյուսիսային Կորեայի բալիստին միջմայրցամաքային հրթիռները չեն կարող սպառնալիք հանդիսանալ Միացյալ Նահանգների մայրցամաքային տարածքների համար: Այս մասին հայտնում է CNN-ը: Գեներալ Մետիսը նաեւ հավելել է, որ ներկայումս Պենտագոնն ուսումնասիրում է Փհենյանի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների կարողությունները, ավելի հստակ պատկերացում ունենալու համար դրանց հզորությունների եւ հնարավորությունների վերաբերյալ:

Մեկնաբանություն
X