Հայ մարզիկը դարձել է «FairFight»-ի չեմպիոն

Դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Եկատերինբուրգում քաղաքում կայացել է մարտեր առանց կանոնների «FairFight» միջազգային մրցաշարը: Մրցաշարի գլխավոր մենամարտերից մեկը դարձել է Սոչին ներկայացնող հայ մարզիկ Սուրիկ Մագաքյանի և Նովոսիբիրսկը ներկայացնող Մաքսիմ Սուլգինի միջև մարտը, հայտնում է «rusarminfo.ru»-ն:

Մինչև 80 կգ քաշային կարգում հանդես եկող Մագաքյանն ավելի ուժեղ է գտնվել մրցակցից` դառնալով «FairFight»-ի նոր չեմպիոն: Սուրիկ Մագաքյանը Ռուսաստանի` թայվանական բռնցքամարտի հավաքականի անդամ է: 2010 թվականին դարձել է չեմպիոն: Ապրում և մարզվում է Սոչիում:

Մեկնաբանություն
X