Հրապարակվել են Քենեդու սպանությանն առնչվող նոր փաստաթղթեր

ԱՄՆ Ազգային արխիվը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանությանն առնչվող թաստաթղթերի նոր խմբաքանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն, նշելով որ հրապարակված խմբաքանակը բաղկացած է ավելի քան 3,5 փաստաթղթերից, որոնց մի մասը հրապարակվում են առաջին անգամ: Նշենք, որ սկսած այս տարվա հուլիսից, արդեն գաղտնազերծվել ու հրապարակվել է ժամանակի ամենից աղմկահարույց սպանություններից մեկի գործին առնչվող արդեն 34 հազար փաստաթուղթ: Հիշեցնենք, որ նախագահ Քենեդին սպանվել է 1963-ի նոյեմբերի 22-ին, ԱՄՆ Տեխասի նահանգի Դալլաս քաղաքում:

Մեկնաբանություն
X