«Հրապարակ»․ Արթիկի փոխքաղաքապետի մեքենան անհայտ անձինք հրկիզել են

Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանին պատկանող բեռնատար մեքենան, ինչպես հայտնել էինք, ժամանակ առաջ անհայտ անձինք հրկիզել էին: Մեքենան, ըստ մեր աղբյուրի, բեռնված է եղել շինանյութով: Չարագործը, ով, մեր տեղեկություններով, դիմակավորված է եղել, մեքենան հրկիզել է գիշերով, եւ նրան հայտնաբերելու ջանքերը, ինչպես պարզեցինք, առայժմ օգուտ չեն տվել: «Դեռ ոչ մի առաջընթաց չկա»,- մեզ հայտնեց համայնքի ղեկավարի խորհրդական Գ. Փթուկյանը: Նշենք, որ Արտակ Հարությունյանին է պատկանում Արթիկում գործող շինարարական «Ույուտ Սենթր» ընկերությունը: Հարությունյանը որոշել էր առաջադրվել Արթիկում նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, սակայն թեկնածությունը չդրեց՝ հավանաբար համաձայնության եկան, ապա Մ. Վարագյանի հաղթանակից հետո նշանակվեց փոխքաղաքապետ:

Մեկնաբանություն
X