«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի

Մեր տեղեկություններով` արդեն երեք օր է, ինչ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի եւ նրանց որդիներին, որոնց թվում է Աբու-Դաբիի արքայազն` շեյխ Զաիդի ավագ որդին, որն ամենաազդեցիկ արքայազնն է Էմիրություններում: «Այցն» անձնական-բարեկամական է, եկել են ծանոթանալու Հայաստանին, եղել են հայաստանյան գեղատեսիլ անկյուններում: Մեր տեղեկություններով` «մասնավոր այցն» ունի նաեւ ներդրումային նպատակ, սակայն այցի այդ «բաղադրիչի» մասին այս պահին չի խոսվում:

Մեկնաբանություն
X