Դուք կանանց շնորհիվ եք հանգրվանել Երևանի քաղաքապետարանում․ Փոստանջյանը Հայկ Պետրոսյանին (տեսանյութ)

Տեղի ունեցած ԿԸՀ նիստից հետո,որտեղ քննարկվել էր Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ Երևանի ավագանու անդամներ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին մանդատից զրկելու մասին, Երևանի ավագանու անդամ Մնացական Պարակշիևը լրատվամիջոցների հետ շփման ընթացքում, անդրադառնալով Փոստանջյանի այն հայտարարություններին, թե վերջիններս ծախվել են ՀՀԿ-ին , ասաց, որ ցավում է Փոստանջյանի համար, քանի որ վերջինս ոչ խելամիտ պահվածք է ցուցաբերում․

«Ինձ համար շատ ցավալի է, որ Տիկին Փոստանջյանը՝ իմ մանկության ընկերը , այսպիսի, մեղմ ասած, ոչ խելամիտ պահվածք է դրսևորում՝ հանուն ինչ-որ ոչ ճիշտ նպատակների։ Ինչ վերաբերում է մեր մասին հնչեցված արտահայտություններին, ես նման անհիմն մեղադրանքներին չեմ պատասխանի։ Ես մանդատը վայր կդնեմ այն ժամանակ, երբ որոշեմ»,- ասաց Պարակշիևը

Իսկ Հայկ Պետրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե չե՞ն պատրաստվում մանդատներց հրաժարվել, ասաց․

«Մանդատները երևանցիներն են տվել, և քանի որ ռեյտինգային չէ, մենք չենք կարող ասել ումն է։ Եթե «Երկիր Ծիրանին» առաջարկի այն ծրագրերը, որոնցով ընտրվել է, մենք իհարկե կաջակցենք ։»

Զարուհի Փոստանջյանի նյարդերը տեղի տվեցին , վերջինս հետևում էր թե ինչ են ասում Պարակշիևն ու Պետրոսյանը․

«Դուք մանդատները պահելու ուղղակի բարոյական իրավունք չունեք։ Ձեր ելույթները, Ձեր վարքագիծը խոսում է այն մասին, որ Դուք ծախվել եք։ Դուք կանանց շնորհիվ եք հանգրվանել Երևանի քաղաքապետարանում»,- միջամտեց Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն մերժել է Փոստանջյանի դիմումը՝ պատճառաբանելով, որ չունի լիազորություններ ավագանու անդամին մանդատից զրկելու

Մանրամասները տեսաշարում։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X