«Փարավոնում» տեղի ունեցավ «Ծառուկյան դաշինքի» և Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի հերթական նիստը (լուսանկարներ)

>

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան են ժամանել Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմատորների դաշինքի պատվիրակությանը`նախագահ Յան Զահրադիլի գլխավորությամբ: «Փարավոն» ռեստորանային համալիրի կոնֆերանս-դահլիճում քիչ առաջ տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի և Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակության մասնակցությամբ համաժողովը՝ «Կառուցենք ավելի բարգավաճ աշխարհ» կարգախոսով: Ներկա են ինչպես եվրոպացի պատգամավորներ, այնպես էլ ԱԺ : «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում հիշեցրեց, որ իրենք նոյեմբերի սկզբին Բրյուսելում հանդիպել են իրենց եվրոպացի գործընկերների հետ, բայց այդ ժամանակ դեռ չէր ստորագրվել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Արդեն երեք շաբաթ է, որ այդ համաձայնմագիրը ստորագրվել է, և այն. ըստ Ծառուկյանի, շատ մեծ բարեփոխում է ցանկացած ոլորտի համար: Նրա խոսքով՝ պետք է կարողանանք Եվրոպայի բարիքներից օգտվել: «Այսօր Հայաստանը կարող է կամուրջ դառնալ տարբեր ոլորտների միջև: Մենք պետք է կարողանանք նոր ծրագրեր իրականացնել, որ դրանք երկկողմանի շահավետ լինեն: Ես հայտարարել եմ, որ ես պարտք ունեմ իմ ժողովրդի առաջ և այդ պարտքը իմ թիմով պատրաստակամ ենք ներկայացնելու, անելու»,-ասաց Ծառուկյանը`նշելով, որ ամեն պետություն հարուստ է իր ժողովրդով, ուստի պետությունն իր ժողովրդին պետք է պայման ու բարեկեցիք կյանք ապահովի:

Մեկնաբանություն
X