Վրացահայ համայնքը հանդիպել է դեսպան Սադոյանի հետ (ֆոտո)

>

Դեկտեմբերի 14-ին Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցի հանդիսությունների սրահում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մասնակցել են 150-ից ավելի ներկայացուցիչներ՝ Թբիլիսիից և Վրաստանի այլ շրջաններից։

Իր խոսքում դեսպան Սադոյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ և լրջագույն պատասխանատվություն է լինել Հայաստանի դեսպանը բարեկամ Վրաստանում, խոսել է հայերի ու վրացիների դարավոր բարեկամության և ընդհանրությունների մասին, անդրադարձել հայ-վրացական հարաբերություններում վիրահայ համայնքի դերին ու նշանակությանը։ Ապա անդրադարձել է հայ համայնքի միասնական լինելու կարևորությանը՝ վստահեցնելով, որ իր դիվանագիտական առաքելության ողջ ընթացքում անելու է հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու վիրահայ համայնքի միասնականության ամրապնդմանը։ Ռուբեն Սադոյանը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին՝ նշելով նրանց բարյացակամ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ։

Երեկոյի ընթացքում հայ երաժիշտների կատարմամբ հնչել են Կոմիտասի, Մոցարտի, Սերգեյ Ասլամազյանի և այլոց ստեղծագործությունները։

Մեկնաբանություն
X