Մահվան ելքով պատահար Լիճքի հանքավայրում

ՈՍ լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Լիճքի հանքավայրի տարածքում 1953 թ. ծնված Վաչո Սարգսյանի վարած, իրեն ամրակցված «ԲԵԼԱԶ» ինքնաթափ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և մոտ 20 մ բարձրությունից ընկել ոլորանների ստորին հատվածը:

Վ. Սարգսյանը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն։

Մեկնաբանություն
X