Խանութում մի գին է նշված, կասսայում այլ գին են խփում․ ահազանգում է հաճախորդը

Կրկին ահազանգ ստացանք Երեւանի բնակիչներից մեկից, որ «ՍԱՍ» սուպերմարկետում առեւտուր անելիս հայտնաբերել է, որ ցուցափեղկում գրված գինն ու իրական գինն իրարից տարբերվում են։ Եթե, հիշում եք, անցյալում նման դեպքեր էլի են եղել՝ մի քաղաքացի պարզել էր, որ «Սիթի»-ում ապրանքների վրա ավելի ցածր գներ են սահմանված եղել, եւ քաղաքացին, ուշադիր հետեւելով գանձարկղում արձանագրվող գներին, հայտնաբերել էր, որ իրական արժեքն ավելի բարձր է, քան գրված է խանութում ցուցադրվող ապրանքի վրա։

Սա առեւտրով զբաղվողների հերթական «ժուլիկությունն» է՝ գները բարձրացնել, բայց խանութում գրված գները թողնել հինը։ Հազարից մեկը կնկատի 10-20 դրամի տարբերությունը, բայց վերջնարդյունքում իրենք շահածը շոշափելի կլինի։

Մեկնաբանություն
X