Արթֆուդի վաճառքը կայացավ

Հինգշաբթի օրը վերջապես տեղի է ունեցել «Արտֆութի» 75 տոկոսի վաճառքի պաշտոնական գործարքը, որը պատկանում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին /գործարանը հիսուն-հիսուն պատկանում էր նրան եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն/: Գնորդը մոսկովյան մեծահարուստ, «Ավիլոն» ընկերության սեփականատեր, տեւական ժամանակ Մոսկվայում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ, Աղվան Գառնիկիչի մտերիմ Կամո Ավագումյանն է` Դոն Պիպոյի /Արթուր Ասատրյանի/ խնամին: Վերջինս «գնումը» կատարել է Սամվել Կարապետյանի հորդորով:

Հիշենք` «Արտֆութի» արտադրանքը թե մեզանում, թե Ռուսաստանում, թե Վրաստանում շատ մեծ պահաջարկ ունի:

Նոր գնորդը լուրջ ներդրումներ է անելու գործարանում` մոտ 3 մլն դոլար է ներդնելու ապրանքի արտահանումն ընդլայնելու նպատակով: Նոր սեփականատերը խոստանում է 100 նոր աշխատատեղ ստեղծել։ Ի դեպ, ասում են, Հովիկ Աբրահամյանը գործարանի իր մասնաբաժինը վաճառել է պարտքերը փակելու համար: Ըստ որոշ տեղեկությունների` մասնաբաժինը վաճառվել է քսանհինգ միլիոն դոլարով:

Մեկնաբանություն
X