ԵՊՀ-ն պատրաստվում է Սերժ Սարգսյանի այցելությանը

Տարեվերջին սովորաբար գործադիրի ներկայացուցիչները ասուլիսներ են տալիս, հաշվետվություններ ներկայացնում հասարակությանը։ Սակայն այս տարի ոչ այնքան գործադիրն է ամփոփում տարին՝ կառավարություն, վարչապետ, նախարարներ, որքան նախագահը։

Նա հարցազրույցներ է տալիս, այցելություններ անում, համաժողով ու քննարկում նախաձեռնում։ Սա թերեւս պայմանավորված է նաեւ 2018-ի ապրիլին վարչապետ ընտրվելու ցանկությամբ։ Նա, ըստ էության, կառավարության ղեկավարի հայտ է ներկայացնում սրանով։ Երեկ նա ոչ միայն «բացառիկ» հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը՝ Արտակ Ալեքսանյանին, այլեւ այցելել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ուսանողներին ու դասախոսներին, զրուցել նրանց հետ, պատասխանել նրանց հարցերին։ Մենք տեղեկացանք, որ բուռն պատրաստությունների մեջ է նաեւ Երեւանի պետական համալսարանը։ Հաջորդ շաբաթ այստեղ սպասում են Սերժ Սարգսյանին, ով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Այստեղ տարեվերջյան նիստ են անելու, 2017 թվականն են ամփոփելու եւ Սերժ Սարգսյանին հաշվետվություն են ներկայացնելու կատարած աշխատանքների մասին։ Հիմա ռեկտորատը, ուսխորհուրդը, ամբողջ աշխատակազմը ողձ եռանդով պատրաստվում է այդ նիստին ու իրենց նախագահի այցելությանը։

Մեկնաբանություն
X