ՄԱԿ-ն ուսումնասիրում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների տվյալները

ՄԱԿ-ը ուսումնասիրում է տեղեկություններն այն մասին, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ են արձակվել ապստամբ եմենցի հուսիտների կողմից: Այդ մասին ասվում է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի` ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւի կատարման ընթացքի մասին զեկույցում, որը վերաբերվում էր Իրանի եւ հայտնի երաշխավոր «վեցյակի» միջեւ կայացած համաձայնությանը: Նշենք, որ երեկ ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին ՄԱԿ-ում ներկայացրել էր տվյալներ իրանական արտադրության բալիստիկ հրթիռների հետ կապված, որոնք ապստամբ հուսիտները արձակել էին Էր Ռիյհադի օդանավակայանի ուղղությամբ եւ հայտարարել, որ Իրանը անօրինական կերպով վտանգավոր սպառազինություններ է տրամադրում Եմենին եւ խախտում ՄԱԿ ԱԽ բանաձեւերը: Այս առնչությամբ էլ Գուտերեշն հանդես է եկել զեկույցով, որով եւ նշել է, որ վերջնական եզրակացություններ կատարելը դեռ վաղ է:

Մեկնաբանություն
X