Ֆուտբոլասեր հանցագործները թալանել են ՊՍԺ-ի մարզչի բնակարանը

Ֆրանսիական «Le Figaro» թերթը տեղեկացնում է, որ մայրաքաղաքը ներկայացնող «Պարի սեն ժերմեն» ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի՝ Փարիզի արվարձաններից մեկում գտնվող բնակարանը թալանել են:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 12-ին, երբ ՊՍԺ-ն հանդիպել է «Ստրասբուրին»: Բնակարանից գողացել են 7 հազար եվրո արժողությամբ «Ռոլեքս» ժամացույց, թևնոց և Էմերիի կնոջը պատկանող «Շանելի»-ի երկու պայուսակ։ Հանցագործները վերցրել են նաև ՊՍԺ-ի մարզչի տրանսֆերային ծրագրերի փաստաթղթերը։ Էմերիին պատճառված ընդհանուր վնասը գնահատվել է մոտ 20 հազար եվրո։ Զավեշտալի է, որ հանցագործները բացի վերոնշյալ իրերից Էմերիի տանից գողացել են նաև Նեյմարի խաղաշապիկները: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ուսումնասիրել է տեսագրությունները:

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X